«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Բա հետո՞

    Բա հետո՞

    16.03.2013| 20:45
    Ներքաղաքական մեռած կյանքում աշխուժություն մտցնողը շարունակում է մնալ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որին այցելում, զորակցություն են հայտնում ինչպես ընդդիմադիր և իշխանամետ գործիչները, այնպես էլ՝ առանձին մտավորականներ: Կարելի է ասել, որ Րաֆֆին իր շուրջը ստեղծել է յուրօրինակ կոնսոլիդացիա՝ անկախ քաղաքական համակրանքներից ու շահերից: Եվ, ինչպես երկու տարի առաջ, այս անգամ էլ նրան այցելել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
  • Չավեսին չեն զմռսի

    Չավեսին չեն զմռսի

    16.03.2013| 14:03
    Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը հայտնել է, որ նախագահ Ուգո Չավեսի դին չի զմռսվի։ Twitter-ում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է ընդունել ռուս մասնագետների առաջարկը՝ զմռսման համար Չավեսի դին 7-8 ամսով ուղարկել Ռուսաստան։ Այժմ նախկին նախագահի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում։
  • Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    16.03.2013| 14:02
    Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։ Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
  • Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    16.03.2013| 14:00
    Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։
  • Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին

    Մարթենսը ջուր մաղեց «Ժառանգության» գլխին

    15.03.2013| 15:03
    Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` իրեն հասցեագրված բաց նամակին` երեկ երեկոյան Բրյուսելում ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ասել է. «Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»:
  • «Փամուկի, Շաֆաքի նման գրողները նախընտրում են  չբնակվել Թուրքիայում»

    «Փամուկի, Շաֆաքի նման գրողները նախընտրում են չբնակվել Թուրքիայում»

    15.03.2013| 13:11
    Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ` «Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան» գիրքն ուղղված է հիմնականում լրագրողներին: Հեղինակի խոսքով` պարզ, ոչ խրթին լեզվով բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, ինչ քաղաքականություն է հետապնդում տարածաշրջանում, ինչպե՞ս պետք է հասկանալ Թուրքիայի այս կամ այն քայլը: «Այն ուղղակիորեն չի վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին, շատ ավելի լայն է, ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, Դավութօղլուի հինգ սկզբունքները, և ամեն սկզբունքը բացատրվում է օրինակով, որևէ երկրի հետ հարաբերություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Շաքարյանը:
  • Հացադուլով դեպի կառափնարան

    Հացադուլով դեպի կառափնարան

    15.03.2013| 12:55
    Արմավիրի քաղաքապետի հրաժարականն այդպես էլ չընդունվեց։ Այնինչ քաղաքապետն առաջին հայրենասիրական քայլն էր կատարում։ Նրան չհասկացան և չգնահատեցին։ Կառավարությունը պարտադրեց տուրք չտալ զգացմունքներին և շարունակել Արմավիրի բռնադատումը։
  • «Մենք պետք է համագործակցենք  բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»

    «Մենք պետք է համագործակցենք բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»

    15.03.2013| 12:42
    ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանն անդամագրվելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարծում է, որ այս համեմատությունն ավելի խոր պատճառներ ունի։
  • Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    Օբաման կրկին սպառնացել է Իրանին

    15.03.2013| 12:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք։ Իսրայելյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է շարունակել դիվանագիտական ճնշումներն Իրանի վրա։ Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ չպետք է բացառվեն Թեհրանի վրա ազդեցության այլ տարբերակներ նույնպես։
  • ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    15.03.2013| 12:20
    Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։